Քննչական վարչության պետը հանդիպել է «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

քննչականկոմիտե

Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ա.Վարդանյանը և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետ Ն.Շահինյանը, 2020 թվականի մարտի 4-ին ընդունել են «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Հարությունյանին, տեղակալ Անդրանիկ Գրիգորյանին և ՀԿ-ի շահերը ներկայացնող, փաստաբան Տիգրան Ղազարյանին ու լսել նրանց մտահոգությունները՝ համապատասխան քրեական գործի նախաքննության վերաբերյալ: Երևան քաղաքի քննչական վարչության պետը վստահեցրել է, որ վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Հանդիպման ընթացքում բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, բացի այդ Ա.Վարդանյանի կողմից քննությունը առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ տրվել են հանձնարարականներ: