Ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկվածի մեքենայում ատրճանակ ու դանակ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

.

ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ, Վանաշեն գյուղից Վեդի քաղաք տանող ճանապարհին մարտի 3-ին հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Վանաշեն գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, իսկ մեքենայի զննությամբ՝ գործարանային համարով գազային ատրճանակ ու ևս մեկ դանակ՝ դարձյալ գաղտնի փականով։ Ատրճանակն ու դանակները փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։