«Աչքդ լույս, սիրելի՛ Հենրիխ»․ նախագահ Սարգսյանը շնորհավորել է Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանը ինստագրամում շնորհավորել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հայր դառնալու կապակցությամբ։

«Աչքդ լույս, սիրելի՛ Հենրիխ։ Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան, մեծ ֆուտբոլը սպասում է քեզ»,- գրել է Արմեն Սարգսյանը։ 

Նշենք, որ երեկ՝ մարտի 4-ին, ծնվել է Հենրիխ Մխիթարյանի որդին։ Նրան անվանակոչել են հայազգի ֆուտբոլիստի հոր՝ Համլետ Մխիթարյանի անունով։