«Նոր Զովք»-ում ստուգման արդյունքում հաշվարկվել է 3066 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Նոր Զովք

«Նոր Զովք» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.066 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 47 դեպք, որից 40 դեպքով հաշվարկվել է 15.228.746 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 41 դեպք, որից 38-ով հաշվարկվել է 15.220.680 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Լոռի՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (1 հաճարենի, 3 ուռենի, 2 խնձորենի, 30 բոխի, 12 ցցաչոր սոճենի) հաշվարկվել է 1.030.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (1.65 խմ վառելափայտ, 1.45 խմ թափուկ վառելափայտ)՝ 85.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 8 դեպքով (15 բոխի, 5 ղաժի, 2 թեղի, 2 կաղնի, 2 հացենի, 13 հաճարենի, 2 տանձենի, 3 թխկի, 1 ալոճենի, 1 փռշնի, 1 կեռասենի) հաշվարկվել է 4.307.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 15 դեպքով (9.23 խմ վառելափայտ, 10.55 խմ թափուկ վառելափայտ, 73.79 խմ կողահատ տախտակ, 58 պարկ փայտածուխ)՝ 8.623.180 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի փայտանյութի 1 դեպքով (փայտածուխի արտադրամասում 5 խմ թափուկ վառելափայտ) հաշվարկվել է 90.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Իջևանի անտառտնտեսության ներքին պահեստում ի պահ հանձնված վառելափայտի հրդեհի 1 դեպքով (2 խմ վառելափայտ) հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով իրականացվել է 428.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի վերահաշվարկ, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (20 բարդի) հաշվարկվել է 258.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (5 կաղնի) հաշվարկվել է 361.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 5.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Վայոց ձոր՝ ապօրինի որսի 1 դեպքով (առգրավված 1 հատ մոխրագույն կաքավ հորման կարգով ոչնչացվել է, 1 որսորդական հրացան՝ փոխանցվել է ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն) հաշվարկվել է 5.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված ապօրինի ձկնորսության 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Երևան՝ նախկինում «Նոր Զովք» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.066 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 3 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.060.000 ՀՀ դրամ: