Տարածաշրջանում փետրվարի 27-ից մարտի 4-ը 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

երկրաշարժ

Փետրվարի 27-ից մարտի 4-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։  

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ՝

· Փետրվարի 28-ին Ադրբեջանում Ղազախ քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ։

· Փետրվարի 29-ին Իրանում Թասուջ քաղաքից 16 կմ հյուսիս 3-4 բալ ուժգնությամբ։

· Մարտի 3-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 49 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: