Թուրքիայի խորհրդարանում Իդլիբի հարցի քննարկումը վերածվել է ծեծկռտուքի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Թուրքիայի խորհրդարան

Թուրքիայի խորհրդարանում Սիրիայում Իդլիբում իրավիճակ վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ ծեծկռտուք է սկսվել։

Խորհրդարնի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էնգին Օզքոչը մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:

Էրդողանը կուսակցության ղեկավարին դավաճան է անվանել՝ ի պատասխան Իդլիբում իրավիճակի սրման ֆոնին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցություններ սկսելու նրա առաջարկի։

Թուրքիա

Ընդդիմադիր հատվածից ևս դավաճանության մեղադրանքներ են հնչել՝ ուղղված Էրդողանին: Ընդդիմադիր և իշխող խմբակցությունների փոխադարձ մեղադրանքներից հետո ծեծկռտուք է սկսվել: Խորհրդարանում նիստն ընդհատվել է։

Տեսանյութեր

Live

Լրահոս