Երբ գրեցինք ազատման դիմումները, հայտնվեց Լուսինե Քոչարյանն ու ասաց՝ քրեորեն հետապնդելի է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ձիահիկենտրոնիաշխատակիցներ

«Առաջինը, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ասել է՝ ինձ ցուցակ ներկայացրեք, թե ովքեր են մասնակցել ակցիային, ինչպես նաև ճշտեն աշխատակիցների տան հասցեները»։ Այս մասին հայտնել են «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» աշխատակիցները՝ կառավարության դիմաց մարտի 5-ի բողոքի ակցիայի ժամանակ։

Նրանք բողոքում են տնօրինությունից՝ աշխատակիցների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։ Տնօրինությունը, մասնավարապես, ճնշում է այն աշխատակիցներին, որոնք վերջին օրերին մասնակցում էին կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ միավորելու որոշման դեմ բողոքի ակցիաներին։

«Երբ 2018թ. մեր ամբողջ անձնակազմը հրապարակում էր, և հիմնարկում մի քանի հերթապահ էր մնացել, ոչ մեկի մտքով չի անցել ցուցակ ուզել, թե ով է գնացել աջակցելու ժողովրդին, հեղափոխությանը»,- ասաց աշխատակիցներից մեկը։

Ըստ աշխատակիցների՝ նախարարն ասել է, որ հոգնել է մասնագիտական քննարկում բառակապակցությունից, իսկ նրանք էլ՝ հոգնել քննարկումներ առաջարկելուց․ «Այսպիսի արհամարական վերաբերմունք մասնագետների նկատմամբ մեր երկրում դեռևս չի եղել։ Մեկ տարի շարունակ բացարձակ արհամարանքի ենք արժանացել»։

Մյուս աշխատակիցը հայտնեց, որ ինքը չի հիշում որևէ դեպք, որ նախարարության ներկայացուցչի կողմից, վերջիններս աշխատանքից ազատման դիմումների դեպքի հետ կապված, բուժանձնակազմի հասցեին չհիմնավորված սպառնալիքներ հնչեցվեն։

«Երբ ուրբաթ օրը գրեցինք աշխատանքից ազատման դիմումները, 15 րոպե անց հայտնվեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը և  հայտարարեց, որ խմբակային աշխատանքից ազատման դիմում գրելը քրեորեն հետապնդելի է։ Երբ խնդրեցինք ցույց տալ այդ հոդվածը, Լուսինե Քոչարյանը սկսեց կմկմալ»,- պատմեց աշխատակիցը։

Աշխատակիցներից մեկը նաև նշեց, որ իրենք տեղյակ չեն իրենց ազատման դիմումների մակագրությունից․ այս քայլով իրենք ցույց են տալիս իրենց առաջարկված փոփխության նկատմամբ իրենց դիրքորոշումը։