Ուկրաինայի նոր կառավարությունն առաջին նիստն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Ռադա

Ուկրաինայի նորանշանակ կառավարությունը վարչապետ Դենիս Շմիգալի ղեկավարությամբ առաջին նիստն է անցկացրել։

Ուկրաինայի գերագույն ռադան մարտի 4-ին կայացած արտահերթ նիստում նոր վարչապետ է նշանակել ու թարմացրել կառավարության կազմը: Խորհրդարանը բավարարել է նախկին վարչապետ Ալեքսանդր Գոնչարուկի հրաժարականի դիմումը: Նրա տեղը զբաղեցրել է համայնքների և տարածաշրջանների հարցով նախկին փոխվարչապետ Դենիս Շմիգալը:

Ըստ ԶԼՄ-ների նիստում քննարկվել է նոր կառավարության աշխատանքի կազմակերպչական հարցերը: