Ադանան «Գարնանային վահան» ռազմագործողության հետ կապված 15 օրով արգելում է հանրահավաքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ադանասահման

Թուրքիայում Ադանայի նահանգում 15 օրով արգելվում են  բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների կազմակերպումը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ 

Ադանայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ արգելքը գործում է 2020թ. մարտի 5-ից և կապված է Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի կողմից սիրիական բանակի դեմի իրականացվող «Գարնանային վահան» ռազմագործողության հետ։

Հայտարարության մեջ ասվում է, որ արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «հնարավոր ահաբեկչական hարձակումները և սադրիչ գործողությունները կանխելու, բնակիչների կյանքի ու գույքի անվտանգությունն  ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով:

«Մեր նահանգի վարչական սահմաններից ներս 2020թ. մարտի 5-ից մինչև հունվարի 30-ը ներառյալ 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի ասուլիսները, բողոքի միջոցառումները, ստորագրահավաքները,  նստացույցերը, հացադուլերը և նմանատիպ գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ սոցցանցերում և Թուրքիայի տարբեր շրջաններում թուրքական զինուժի գործողությունները դատապարտող արշավ էր սկսվել՝ «ոչ պատերազմին» խորագրով։

Այդ կապակցությամբ Ստամբուլի նահանգապետարանը մարտի 3-ից սկսած 10 օրով արգելել էր  բոլոր հանրահավաքների, ստորագրահավաքների և միջոցառումների կազմակերպումը։