Բացահայտվել է 71 հանցագործություն․ հայտնաբերվել է 8 հետախուզվող

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

բացահայտումներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 71 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 12, բնակարանային գողության՝ 9, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, խարդախության՝ 7, յուրացման կամ վատնման` 4, ապօրինի ծառահատման՝ 3, անձի առևանգման, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կավատության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները կատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, թմրամիջոցի մաքսանենգության, փաստաթղթի կեղծիքի ու անձնական կյանքի մասին տեղեկություններ հավաքելու և տարածելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, բնակարանային գողության՝ 2, և սպանության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: