Ով աշխատի՝ նա կուտի․ ապօրինի գույքի բռնագանձմամբ սոցիալական արդարությունն է վերականգնվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կարծում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը կնպաստի սոցիալական արդարության վերականգնմանը։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

Դիտարկմանը, թե արդյո՞ք այն հատվածական մոտեցում չի լինելու, դիցուք՝ միայն նախկինների սեփականության ստուգման համար՝ պատգամավորն ասել է, որ նախկիններին թիրախավորելու լոգիկա չկա։

«Մենք փորձում ենք գնալ կոռուպցիայի հետևից։ Սա գործուն միջոց է նախկին թալանը վերադարձնելու և նորը թույլ չտալու համար»,- ասել է Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։