ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է բռնության հրապարկային կոչը, քարոզը քրեականացնող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ատելության խոսքի՝ բռնության հրապարակային կոչի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու համար սահմանել քրեական պատասխանատվություն: 

Նախագծերի փաթեթին կողմ է քվեարկել 91, ձեռնպահ՝ 21 պատգամավոր։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ելույթում ասել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու, երկրորդ ընթերցմանը կներկայացնեն առաջարկներ:

«Լուսավոր Հայաստան»խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ իրենք կողմ կքվեարկեն նախագծին, իսկ երկրորդ ընթերցմամբ քննարկմանը առաջարկներ կներկայացնեն։