Քիմ Քարդաշյանը հերթական անգամ այցելել է Սպիտակ տուն՝ հանդիպելու Թրամփի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Թրամփ

Ամերիկյան լրատվամիջոները հայտնում են, որ նախագահ Թրամփը մարտի 4-ին Սպիտակ տանն ընդունել է ամերիկյան «Keeping Up With the Kardashians» իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանին՝ քննարկելու ԱՄՆ-ի քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների վերաբերյալ հարցերը։ Թրամփը նաև հանդիպել է 3 կանանց հետ, որոնց նա վերջերս ազատություն էր շնորհել։

Քիմին ուղեկցել է Էլիս Մերի Ջոնսոնը, որի ցմահ դատավճիռը 2018-ին Թրամփը չեղարկել էր Քարդաշյանի ջանքերով։ Այնուհետև Ջոնսոնը Թրամփին խնդրել էր մեղմել ևս 3 կանանց՝ Թայնիս Նիկոլ Հոլի, Քրիստալ Մունյոսի և Ջուդիթ Նեգրոնի դատավճիռները, որոնք Ջոնսոնի բանտակիցներն էին եղել: