Կայացավ Արցախյան պայքարի մեկնարկին նվիրված «Ասկերանի փամփուշտը» ֆիլմի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

վիտալի

Մարտի 5-ին ՝ Ստեփանակերտում տեղի ունեցավ «Ասկերանի փամփուշտը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է 1988-ի փետրվարի 22-ի Արցախյան պայքարի մեկնարկին։ Այս մասին տեղեկացնում է Վիտալի Բալասանյանի գրասենյակը:

Ֆիլմի շնորհանդեսից զատ, ներկայացվեց նաև Արցախի նախագահական ընտրություններում «Արդարություն» կուսակցության և Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ  Վիտալի Բալասանյանի քարոզարշավի երգը։

վիտալի

Ֆիլմի դիտմանը ներկա էին 1988-ի փետրվարյան այդ դեպքերի ականատեսներ և բազմաթիվ այլ հյուրեր, Վ. Բալասանյանի աջակիցներ, ընտրողներ։ Ողջույնի խոսքով հանդես եկան և այդ օրերի մասին պատմեցին գեներալ Արմեն Ղահրամանյանը, գնդապետ Գրիգորի Գասպարյանը, Ասկերանի շրջանի «Բերդ» թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը։ Ականատեսները վերհիշեցին, թե ինչպես սկսվեցին և զարգացան այդ վճռորոշ իրադարձությունները, որոնք դարձան հաղթական պայքարի մեկնակետը։