1 օրում բացահայտվել է 48 հանցագործություն, գրանցվել է 8 վթար, վիրավորվել է 10 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

վթար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության եւ խարդախության՝ 10-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2, սպանության փորձի, մահվան ելքով մարմնական վնասվածքի, կողոպուտի, պետական, հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կավատության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, հոգեմետ նյութեր փոխադրելու կանոնները խախտելու եւ փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3, կամավոր ներկայացել՝ 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: