Վազգեն Սարգսյանի անվան զորամասը նշել է Սպարապետի ծննդյան օրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

վազգեն

5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Վազգեն Սարգսյանի անվան զորամասում մարտի 5-ին հանդիսավոր միջոցառմամբ նշվել է Սպարապետի ծննդյան օրը: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ, այնուհետև այցելել Վ. Սարգսյանի տուն-թանգարան: