Հույն սահմանապահները կին և երեխա փախստականներին կիսամերկ հետ են ուղարկել Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

հունաստան

Հունաստանի անվտանգության ուժերը կանգնեցրել են Թուրքիայից Հունաստան անցնել փորձող փախստականների խմբի։ Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Խմբում եղած կանանց և երեխաներին կիսամերկ վիճակով հետ են ուղարկել Մերիչ գետից դեպի Թուրքիա:

Նրանք Էդիրնեից Մերիչ գետի վրայով փորձում էին անցնել Հունաստան: Հետադարձ ճանապարհին ախստականները Թուրքիայի սահմանամերձ գյուղերի բնակիչներից սնունդ և հագուստ են ստացել։

փախստականներ

Նշենք, որ Թուրքիայից հարյուրավոր փախստականներ սկսել են շարժվել դեպի Եվրամիության անդամ երկրների սահմաններ այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ չի խոչընդոտի դեպի Եվրոպա փախստականների շարժին: Փախստականները գնացել են Ստամբուլ, Էդիրնե, Իզմիր, Այդըն: