Պուտինի ակնարկը Էրդողանին Ղրիմի և ռուս-թուրքական պատերազմի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիմավորել է Կրեմլի սրահում` քանդակագործ Եվգեն Լանսերի «Բալկանների վրայով անցում» բրոնզե ժամացույցի տակ: Այս մասին գրում է lenta.ru կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ 19-րդ դարի արվեստի գործի վրա պատկերված է ռուս զինվորականների սխրանքները, որոնք 1877-1878թթ. պատերազմում ջախջախել են թուրքերին Բուլղարիայում: Այս ակնարկը նկատել են Twitter սոցիալական ցանցի ռուսալեզու օգտատերերը:

Օգտատերերը նկատել են նաև, որ թուրք առաջնորդին էր նայում Եկատերինա 2-րդի արձանը: Հենց այս ռուս թագուհին է 1783թ. նվաճել Ղրիմը օսմանցիներից և միացրել Ռուսական կայսրությանը: Բլոգերները հասցրել են արդեն այս դեպքը բնորոշել որպես «ծաղրանք սուլթանի նկատմամբ»: