Արման Սահակյանը ՀՀԿ-ից 18 միլիոն է «քերել» սեփական ընկերության համար․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

արման

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր ձեռքի տակ հայտնված ՀՀԿ 2019 թվականի ծախսերի հաշվետվությունը աչքի անցկացնելով՝ ուշագրավ դրվագների հանդիպեցինք։ Մասնավորապես՝ կուսակցությունը իր շենքերի պահպանման և սպասարկման պահնորդային ծառայությունների համար 18 միլիոն դրամ է հատկացրել։

Ուշագրավ է, որ այդ ծառայությունը կուսակցությանը մատուցել է ՀՀԿ-ական Արման Սահակյանի «Ալֆա դելտա» պահնորդական ընկերությունը։ Այսինքն՝ Արման Սահակյանը հարազատ կուսակցությունից 18 միլիոն է «քերել» սեփական ընկերության համար։

Նույն պատկերն է նաև ՀՀԿ Աջափնյակի նախկին գրասենյակի դեպքում։ Տարածքը պատկանում է Արման Սահակյանին, սակայն գրասենյակի վարձակալության համար գումար է դուրս գրվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: