«Կոշ»-ի տարածք թմրամիջոց նետած 2 քաղաքացիները բերման են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Մարտի 5-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ, քրեակատարողական հիմնարկի մոտից, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, իրենց «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին 36 և 46 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը` Ջրվեժ գյուղի, մյուսը մայրաքաղաքի բնակիչ է:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 22.20-ին, նշված քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների միջանկյալ հատվածում քրեակատարողական հիմնարկի տարածք են նետել փաթեթ, որի մեջ եղել են յուրահատուկ հոտով, կանաչավուն կանեփանման և սպիտակ փոշենման զանգվածներ:

Դեպքի վայրի զննությամբ զանգվածները հայտնաբերվել են:

Նշանակվել է փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Դեպքի փաստով նախապատրաստվում են նյութեր: