«Բարսելոնայի» կիսապաշտպանը վնասվածքի պատճառով 3 շաբաթ դուրս կմնա շարքից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

մելոն

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Մելոն աջ կոճի վնասվածք է ստացել։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը: Վնասվածքը նա ստացել էմարտի 6-ին տեղի ունեցած մարզման ընթացքում։

Այս խնդրով նա շարքից դուրս կմնա 3 շաբաթով:

Նշենք, որ «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմից վնասվածքներ ունեն նաև ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն, ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, և ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն:

Արթուր Մելոն ընթացիկ մրցաշրջանի բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որի ընթացքում խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: