Կադիրովը իրականացրել է քաղցկեղով հիվանդ 8-ամյա Դավիթի ամանորյա երազանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

կադիրով

«РИА Новости» գործակալությունը, հղում անելով Չեչնիայի ղեկավարի մամուլի քարտուղարությանը, գրում է, որ Ռամզան Կադիրովը հանդիպել է Բրյանսկի բնակիչ, քաղցկեղով հիվանդ 8-ամյա Դավիթ Լոշչակովի հետ, որն ամանորին Կրեմլի գլխավոր տոնածառի տակ նամակ էր թողել, որում ցանկություն էր հայտնել հանդիպելու Կադիրովի հետ: 

Փոքրիկը նամակում գրել էր, որ 3 տարեկանում Կադիրովին տեսել է ֆիլմում, որում հնչած խոսքերից շատ է տպավորվել։ 

«Ինչպիսի հարված էլ ճակատագիրը մատուցի մարդուն, նա պետք է վեր կենա և շարունակի պայքարել»,-ասել էր Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարը տղային հրավիրել է Գրոզնի, նրա համար կազմակերպել զվարճալի ծրագիր: Իմանալով այն մասին, որ Դավիթը ձիերի շատ է սիրում, Կադիրովը նրա համար կազմակերպել է ուղևորություն դեպի ձիարշավարան, իսկ Կադիրովի դստեր «Firmdaws» նորաձևության տունը երեխայի համար խոստացել է պատրաստել բրենդային հագուստի հավաքածու: Դավիթն էլ Չեչնիայի ղեկավարին նվիրել է իր ձեռքով պատրաստած խաղալիք: 

«Լուսանկարվեցինք, խոսեցինք կյանքի մասին: Տղան ինձ համար կարդաց իր գրած բանաստեղծությունները, նվիրեց ինձ իր պատրաստած նվերները»,- հանդիպման մասին պատմել է Կադիրովը և հավելել, որ Դավիթն ուժեղ տղա է, որը պայքարում էքաղցկեղի դեմ, և որ նրա տոկուն հոգին արժանի է միայն հիացմունքի։