80-ամյա բնակիչը բացել է այգու դուռն ու ապօրինի ծառահատում իրականացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

անտառահատում

Մարտի 6-ին՝ ժամը 09.30-ին,  ոստիկանության Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ մարտի 5-ին ժամը 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, բացել են «Հրանտ Շահինյանի» անվան դպրոցի հարևանությամբ գտնվող այգու դուռը և ծառ կտրել:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ծառն ապօրինի հատել է Այգեստանի 8-րդ փողոցի 80-ամյա մի բնակիչ։

Նա տվել է խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր: