Infiniti-ն մի քանի պտույտ է գործել, հայտնվել դաշտում, 1-ինը օգնության են եկել քաղաքացիները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

վթար

Մարտի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։30-ի սահմանում Բաղրամյան գյուղի բնակիչ, 31-ամյա Հարություն Շ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի  ավտոմեքենայով Զվարթնոց թաղամասից Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Հարություն Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնք միջից դուրս բերել վարորդին։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։