Իդլիբյան հարցում Անկարային դիմակայել է Ասադի վարչակարգը․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ԷրդողանԻդլիբ

«Իդլիբում Ռուսաստանն ու Անկարան հակառակ դիրքերում չեն եղել»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, - հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Էրդողանը նաև նշել է, որ Իդլիբյան հարցում Անկարային դիմակայել է Ասադի վարչակարգը։

Հիշեցնենք, որ Իդլիբում իրավիճակը սրվել է փետրվարի 27-ից, երբ սիրիական օդուժի ավիահարվածներից ավելի քան 3 տասնյակ թուրք զինծառայողներ էին զոհվել: Դրանից անմիջապես հետո Անկարան հայտնել էր, թե հարվածում է Իդիլբում սիրիական բանակի բոլոր հայտնի թիրախներին: