Ով էլ լիներ իմ տեղում՝ նախագահ լինելը կընկալեր որպես ճակատագիր, այլ ոչ աշխատանք․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

պուտին

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի հոգնել երկիրը կառավարելուց։ Ըստ նրա՝ նախագահությունը ոչ թե աշխատանք է, այլ՝ ճակատագիր։ Այս մասին հայտնում է Forbes-ը։ Սակայն դրանից զատ նա իրեն չի տեսնում Պետական խորհրդում, որովհետև դրանից բխող իրավիճակը նա համարում է երկիշխանական։

Պուտինը խոստովանել է, որ իր պարտավորությունները կատարելու մեջ մտնում է նաև մարդկանց հետ շփում վարելը, ինչից նա չի հոգնի․ «Ով էլ լիներ իմ տեղում՝ նախագահ լինելը կընկալեր որպես ճակատագիր, այլ ոչ աշխատանք»։

Նա երախտապարտ է ժողովրդին՝ վստահության և աջակցության համար։