Վստրեչի Ապերի եղբորորդին ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Վստրեչի Ապեր

Հայտնի քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի եղբորորդին՝ «Վստրեչի Ապեր»-ի եղբորորդի Արման Վարդանյանն ու անազատության մեջ գտնվող մյուս անձը նախօրեին ուշ երեկոյան  ազատ են արձակվել։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստինֆո»-ին փոխանցեց, որ  առաջին ատյանի դատարանը մերժել է խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը։

Փաստաբանի փոխանցմամբ, Արամ Վարդանյանին խաբեությամբ մարդ առեւանգելու, իսկ և իսկ մյուս անձին՝ կողոպուտի մեղադրանք է առաջադրվել։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, քր մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։ Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը:

Տան խուզարկությունը շարունակվել է նաեւ երեկ։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին փոխանցմամբ, խուզարկությունն իրականացվել է ապօրինություններով, ոստիկանները տակնուվրա են արել տունը, կոտրել են ապակիներ։ Գործողությունների հետեւանքով Վարդանյանի 5-ամյա թոռնուհին վախից դադարել է խոսել։

Աղբյուրը՝ «Փաստինֆո»։