Ով ուզում է հասկանալ՝ ինչ է կորոնավիրուսը, հասկանում է, ով ոչ՝ մեղադրում է կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն այն համոզմանն է, որ բժշկական միջոցառումները, կորոնավիրուսի հետ կապված, նախարարությունն արել ու անում է ըստ հավուր պատշաճի: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ ով ուզում է հասկանալ՝ ինչ է կորոնավիրուսը, հասկանում է, ով չի ուզում՝ մեղադրում է կառավարությանը:

Տիգրանյանը մարդկանց հորդորում է՝ հեքիմներին ու ինքնաբույծ բժիշկներին լսելու փոխարեն ճիշտ կլինի հետևել իրական մասնագետների ու բժիշկների խորհուրդներին:

Մանրամասները՝ տեսանյութում։