Հերոս զինվորի ու վատ սպայի արհեստական կերպարներ են ստեղծվել, ինչը սխալ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը վստահ է՝ Ադրբեջանը չի թաքցնում, որ ռազմական ճանապարհով գնալու մտադրություն ունի։ 24News-ի հետ զրույցում  նա նշեց՝ հակառակորդը որ պահին վստահ լինի, որ մեզանից լավ է զինված, մարտական գործողություններ է սկսելու։

Մեզ հետ զրույցում Եղիազարյանը նշեց, որ իշխանություններն Արցախյան հարցի մասին իրենց հստակ մոտեցումները ցույց չեն տալիս, ավելին՝ հակասական մտքեր են ասում, իսկ դա կարող է տագնապ ու անվստահություն առաջացնել հասարակության շրջանում։

Ինչ վերաբերում է բանակում վերջին շրջանում գրանցված ողբերգական դեպքերին, դրան հաջորդած պաշտոնանկություններին ու որոշ իրավապաշտպանների խիստ գնահատականին, ապա Արթուր Եղիազարյանն ընդգծեց․ «Բանակի ու Զինված ուժերի թեման զգայուն թեմաներից է, ու այս հարցում և՛ իշխանությունը, և՛ հասարակությունը պետք է զսպվածություն ցուցաբերեն։ Ցավոք սրտի, շահարկումներ կան, ինչպես օրինակ, հերոս զինվորի ու վատ սպայի մասին արհեստական կերպարներ ստեղծելն է։ Զինվորականին կարող ես որպես արժեք ներկայացնել, բայց զինվորը 18 տարեկան երիտասարդ է, որ օրենքի ուժով պետք է զինվորական ծառայության անցի։ Այո, նա հարգանքի է արժանի, բայց ոչ թե նրա համար, որ համազգեստ է կրում, այլ՝ գիտակցում է իր դերը հասարակության մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։