Անգելինայի վիրահատության համար անհրաժեշտ մնացած 30 000$-ը կտրվի պետական բյուջեից. նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

/

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեղեկացա, որ հավաքվել է փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70%-ը։

Մնացած 30.000$-ը իմ հրամանով կտրվի պետական բյուջեից։

Վիրահատությունը կարվի Նորք-Մարաշ ԲԿ-ում մոտակա 1-2 օրվա ընթացքում։ Նման վիրահատություն Հայաստանում կատարվելու է առաջին անգամ։

Առողջություն եմ ցանկանում հրաշք փոքրիկին»։