«ՈՒԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և «Արտաժան» սարից մոտ 30 մ գլորվել ձորակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

2

Մարտի 8-ին՝ ժամը 17:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Արտաժան» կոչվող սարալանջին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

1

Պարզվել է, որ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և «Արտաժան» կոչվող սարից մոտ 30 մ գլորվելով հայտնվել է ձորակում։

1

Փրկարարները տուժածներ Արամ Ս.-ին, Արմեն և Գալյա Ղ.-երին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջիններս հոսպիտալացվել են Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

1