Արմավիրի մարզպետը մեկնում է արձակուրդ. Նրան կփոխարինի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

հասարակական

ՀՀ վարչապետի որոշմամբ, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մեկնում է արձակուրդ:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը 2020 թվականի մարտի 16-17-ը ներառյալ:

2. Համբարձում Մաթևոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը: