Սերժ Սարգսյանին անձնագիրը վերադարձրել են Դոնալդ Տուսկի խնդրանքով. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

դոնալդ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը հարուցված քրեական գործի շրջանակում ստորագրություն էր տվել երկրից չբացակայելու մասին, մի քանի օր է, ինչ Բրյուսելում հանդիպումներ է անցկացնում եվրոպական քաղաքական շրջանակների հետ։ Ըստ պաշտոնական բացատրության՝ Սարգսյանը Հայաստանը լքելու հնարավորություն է ունեցել դատարանի որոշմամբ։

24News-ի տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանի անձնագիրը, որը գտնվել է Հատուկ քննչական ծառայությունում, վերադարձվել է այն բանից հետո, երբ Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Դոնալդ Տուսկը զանգահարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ խնդրելով հնարավորություն տալ Սերժ Սարգսյանին անցկացնել բրյուսելյան հանդիպումները։ Իշխանություններն էլ, ըստ ամենայնի, չկարողանալով մերժել եվրոպացի ամենահեղինակավոր քաղաքական գործիչներից մեկի խնդրանքը, կազմակերպել են անձնագրի վերադարձ, որն ամրագրվել է համապատասխան դատարանի որոշմամբ։