Ծաղիկներ՝ տուգանքի փոխարեն․ ոստիկանության անակնկալը՝ կին վարորդներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Ավանդույթի համաձայն` մարտի 8-ին ճանապարհային ոստիկանությունն իրականացրեց հատուկ ծառայություն։

Ոստիկանությունից հայտնում են, որ կանգնեցվում էին բոլոր այն մեքենաները, որոնց վարորդները կանայք էին։

Բայց, ոչ մի արձանագրություն ու տուգանք. ճանապարհային ոստիկանները շնորհավորում էին կանանց՝ Գարնան ու գեղեցկության տոնի առթիվ և ծաղիկներ նվիրում։

Ճանապարհային ոստիկանները կին վարորդներին մաղթեցին երջանկություն, բազում ժպիտներ և, իհարկե, կանաչ ճանապարհ։