​​​​​​​ՀՀ դեսպանությունը հորդորում է ժամանակավորապես չայցելել Իտալիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

իտալիակորոնավիրուս

Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման ներկա իրավիճակը, ՀՀ քաղաքացիներին հորդորում է ժամանակավորապես խուսափել Իտալիա այցելությունից: Այս մասին ասված է դեսպանատան տարածած հայտարարությունում:

«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իտալիա այցելությունից՝ բացառությամբ խիստ անհրաժետշ դեպքերի։ Իտալիայում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին»,- ասված է հայտարարությունում։

Միաժամանակ Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ևս մեկ անգամ կոչ է արել  բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնք դեռ չեն տրամադրել իրենց տվյալները, կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով իրենց տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր (նահանգ, քաղաք, հասցե, հեռախոսահամար) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

Նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացանում։ Դեսպանությունում գործող թեժ գծի հեռախոսահամար՝ +393  775226710 էլ․հասցե՝ [email protected]:

Նշենք, որ այս պահի տվյալներով Իտալիայում կա կորոնավիրուսի գրանցման 7375 դեպք, 366-ը ՝ մահվան ելքով։ Վերականգնվել է 622 մարդ։ Կորոնավիրուսը տարածվել է 109 երկրներում։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։