Քոչարյանի գործը դուրս է եկել ՀՀ սահմաններից, երկրի վրա, ցավոք, ճնշումներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հաշվեհարդար անելու գործելակերպն այնքան ակնհայտն է, որ նրա գործը դուրս է եկել ՀՀ սահմաններից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Քոչարյանի պես հեղինակություն ունեցող մարդուն հենց այնպես բանտում պահելը չէր կարող լինել միայն ՀՀ-ի ներքին գործը, ոչ միայն այն պատճառով, որ նախադեպ է ստեղծում այլ երկրների համար, այլ նաև այն պատճառով, որ մարդու իրավունքների կոպիտ խախտում է, քաղաքական հաշվեհարդար է։ Եթե հիմա այդ մասին չեն խոսում, հետո կխոսեն։ Կարծում եմ, որ այդ օրվան շատ քիչ է մնացել, քանի որ կեղծիքի բաժինն այնքան մեծ է, և նախագահի հանդեպ հաշվեհարդար անելու գործելակերպն այնքան ակնհայտ, որ դա չէր կարող մնալ մեր սահմաներում։ Դա դուրս է գալիս, ստանում՝ համապատասխան գնահատականներ։ Դա ցավոք ճնշումներ է բերում ՀՀ-ի վրա»,- ասել է Սողոմոնյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։