Տնտեսությունը խնդիրներ կունենա, եթե ռուբլին շարունակի արժեզրկվել, իսկ պղնձի գները՝ իջնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Մեր տնտեսությունը խնդիրներ կունենա, եթե ռուբլին շարունակի արժեզրկվել, իսկ պղնձի գները՝ իջնել։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։

Պատգամավորը խնդրահարույց է համարում ռուբլու անկումը՝ նշելով, որ երբ ռուբլին ՌԴ-ում արժեզրկվում է, դրանից բխող պահանջարկն իջնում է, արդյուքնում մենք ստանում ենք ավելի քիչ եկամուտ։ 

«Դա խնդրահարույց է, բայց տեսնենք ինչքան կտևի այս գործընթացը։ Հույս ունենանք, որ աշխարհում կորոնավիրուսի հետ կապված գործընթացը կկայունանա և անկում կապրի՝ բերելով իր ռեակցիան»,- ասել է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։