Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

.

Ուկրաինայի քաղաք Բերդյանսկի (Զապորոժյեի մարզ) հայերի միության ներկայացուցիչները Ազմոլ միկրոշրջանում հայկական խաչքար են տեղադրել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը հայտնել է, որ սա արդեն չորրորդ տեղադրված խաչքարն է Զապորոժյեի մարզում։ Երկու խաչքարեր գտնվում են Զապորոժյեի հայկական եկեղեցու մոտ, մեկը Մելիտոպոլում եւ չորրորդը երեկ տեղադրվել է Բերդյանսկում։

Տարածաշրջանային ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ հուշարձանի մոտ ծրագրվում է բարեկարգել տարածքը եւ ճեմուղին։ Ապագայում ծրագրվում է այդ տեղում վանք կառուցել։