Իտալիայում կարանտին է հայտարարվել․ մինչև ապրիլի 3-ը փակ կլինեն բոլոր ուսհաստատությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

իտալի

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտին շտապ ճեպազրուց է անցկացրել՝ կապված երկրում կորոնավիրուսի տարածման հետ, որի ժամանակ հայտարարել է ձեռկարկվելիք ավելի խիստ միջոցների մասին, որոնց նպատակն է կանխել վարակի հետագա տարածումը։ Ըստ այդմ․

1. Կարանտին է հայտարարվում ամբողջ երկրի տարածքում, քաղաքացիները պետք է զերծ մնան բոլոր տեսակի ներքին ճանապարհորդություններից։ Բացառություն են աշխատանքը, առողջական խնդիրներն ու ծայրահեղ անհրաժեշտությունը։

2. Իտալիայում արգելվում են բոլոր տեսակի մասսայական միջոցառումները։

3. Դադարեցվում են բոլոր սպորտային միջոցառումները։

4. Արգելվում են հավաքները հանրային վայրերում։

5. Բոլոր դպրոցներն ու համալսարանները կփակվեն մինչև ապրիլի 3-ը։

Միջոցառումներն ուժի մեջ են մտնում մարտի 10-ի առավորտվանից։ Միջոցառումների, որոց մասին իրազեկել են բոլոր շրջանների ղեկավար մարմիններին։

Նշնեք, որ մարտի 10-ի դրությամբ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9172 դեպք, մահացել է 463 մարդ, ապաքինվել է 724 մարդ։Կիրակիից սկսած՝ գրանցված հիվանդների թիվն աճել է 25 %-ով։