Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում․ 3 հոգի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

հասարակական

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Nissan մակնիշի 35 QT 678 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում՝ Քրեակատարողական ծառայության վարչական շենքի հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai մակնիշի 36 NA 052 համարանիշի ավտոմեքենային, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով Nissan-ում հրդեհ է բռնկվել, և ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Առաջացած հրդեհի հետևանքով Nissan-ի վարորդն ու 2 ուղևորները տարբեր աստիճանի այրվածքներեով տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով, երբ Nissan-ը բախվել է Hyundai-ին, Hyundai-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes E220 մակնիշի 35 CD 595 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Lexus մակնիշի 35 ՏG 947 համարանիշի ավտոմեքենային։