Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 4012-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

կորոնավիրուս

Կորոնավիրուսի հետևանքով աշխարհում զոհերի թիվը հատել է 4000-ի շեմը։ 
Ջոն Հոփքինսի անվան համալսարանի վերջին տվյալներով՝ մահացածների հստակ թիվը 4012 է, նրանց հիմնական մասը Չինաստանից է։

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումից հետո առաջին անգամ այցելել է կորոնավիրուսի «օջախ»՝ Ուհան քաղաք, ու մասնավորապես այն հիվանդանոց, որը կառուցվել էր համաճարակի բռնկումից անմիջապես հետո: Ըստ աղբյուրի՝ նա այցելել «առաջնագծում մարտնչող» բուժաշխատողներին, զինվորականներին, համայնքային աշխատողներին ու բնակիչներին իր խորին հարգանքը հայտնելու:

Կորոնավիրուսի բռնկումից հետո ՉԺՀ ղեկավարը բարձրաստիճան պաշտոնյաների հետ աշխատանքնային հանդիպումներ է ունեցել երկրի առջև ծառացած խնդիրը լուծելու համար, սական զերծ է մնացել հանրային վայրեր, այդ թվում՝ Ուհան քաղաք այցելելուց, ինչը առաջացրել էր հասարակության զայրույթը:

Ծինփինը հայտարարեց կորոնավիրուսի դեմ հաղթնակի մասին: Իր այցով նա Չինաստանի քաղաքացիներին փորձում էր վստահեցնել, որ նրանք արդեն ապահով են և կարող են վերադառնալ իրենց աշխատանքին։

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 114, 748-ի, առողջացածներինը՝ 64, 302-ի։ Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 114 երկրում։