ՍԴ անդամները հավասար պատասխանատու են ՀՀ-ում տեղի ունեցած դժբախտությունների համար. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

փաշինյան

«Ինչպես ժողովուրդը վարչապետի պաշտոնը վերցրեց Սերժ Սարգսյանից, նույն կերպ ժողովուրդը պետք է ապրիլի 5-ին ՍԴ նախագահի պաշտոնը  վերցնի Հրայր Թովմասյանից: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը քարոզարշավի ժամանակ նշել է՝ ՍԴ գործունեությունը պետք է համապատասխանի Սահմանադրությունը, իսկ այս դեպքում Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանն իրար պաս են տվել»։

Նա դիմել է ժողովրդին՝ ասելով, որ իշխանության ճակատագիրը որոշողը նրանք են․ «Սերժ Սարգսյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող պաշտոնը որևէ մեկին շնորհի կամ նվիրի: Հրայր Թովմասյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որևէ մեկին շնորհի կամ նվիրի: Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որևէ մեկին նվիրի»։

Նա անդրադարձել է նաև ՍԴ անդամներին՝ նշելով, որ նրանք իշխանության կամակատար են եղել իրենց գործունեության ողջ ընթացքում․ «ՍԴ անդամները, որոնց դուք ուզում եք տուն ուղարկել, նրանք հավասար պատասխանատու են ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր դժբախտությունների՝ կոռուպցիայի, ընտրակեղծիքների, ապօրինությունների, բեսպրեդելի համար, որովհետև այդ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կամակատարն են եղել: Նաև 1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել: Նրանք երբեք ինքնուրույն դատավորի առաքելություն չեն ունեցել: Նրանք արժանի չեն ՀՀ դրոշի ու զինանշանի ներքո հանդես գալու, և նրանք պետք է գնան տուն»:

 «Հայաստանին պետք է ինքնուրույն, անկախ, օբյեկտիվ դատական համակարգ և ՍԴ: Հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե Սերժ Սարգսյանի կամակատար դատարանի փոխարեն ձևավորվի Նիկոլ Փաշինյանի կամակատար դատարան: Դա ավելի վատ կլինի, որովհետև ի սկզբանե մենք բոլորս իմացել ենք, որ նրանք եկել են խաբելու, թալանելու, հարստանալու համար: Բայց մենք ձեզ խոստացել ենք, որ գալիս ենք հանուն արդարության, հանուն օրինականության: Եթե մենք հիմա իրենց կամակատար դատարանները փոխարինենք մեր կամակատար դատարաններով, մենք ձեզ կդավաճանենք, մենք մեզ կդավաճանենք, մեր արժեքներին կդավաճանենք: Մենք իրար հետ դա ունենալու ենք: Դա միայն ձեզ չի պետք, ինձ է պետք որպես վարչապետ»,- ասել է ՀՀ վարչապետը։