Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 10 միլիարդ 100 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

ֆիննախ

«Մարտի 10-ին տեղաբաշխվել են 2 տարի մարման ժամկետով միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր` 10 միլիարդ դրամ ծավալով»: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը։

Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 10 միլիարդ 100 միլիոն դրամ, բավարարվել է 9 միլիարդ 150 միլիոն դրամը, որի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 6.29 տոկոս:

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝

• Ամիրյան 23/1
• Թոթովենցի փողոց, նրբանցք 4
• Տիգրան Մեծի 24
• Կոմիտաս 49:

Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:

Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից: Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416: