Պողոսյանը Սաֆարյանին նամակով հայտնել էր առողջապահական ոլորտի խնդիրները․ «ձեն-ձուն» չկա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

դպ

«Ասացի, որ առողջապահական ոլորտում ունենք խնդիրներ, և պետք է խորհրդի համապատասխան հանձնաժողովը իր առաջարկները տա»։ Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական  Դավիթ Պողոսյանը նամակ է ուղարկել ՀԽ նոր նախագահ Ստյոպա Սաֆարյանին։ Պողոսյանը նշում է, որ անիմաստ է հանրային խորհուրդը․ նրա նամակից «ձեն-ձուն» չկար։

«Ծխախոտ, ապահովագրություն, ծննդատներ, կորոնավիրուս։ Ոչ մի արձագանք»,-գրել է նա։

ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդականը նշել է, որ եթե այս ամենը շարունակություն ունենա, ավելի լավ կլինի՝ Սաֆարյանը հրաժարվի պաշտոնից, այն զիջի ավելի ակտիվ ու պատասխանատու անձի։