ԵԽ ղեկավարը Իտալիայից վերադառնալուց հետո ինքնամեկուսանալու որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Սասոլի

Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին Իտալիա կատարած այցից հետո որոշել է մեկուսանալ Բրյուսելում։ Այս մասին տեղեկացրել է «EUobserver»-ը:

«Անցյալ հանգստյան օրերին Իտալիայում գտնվելուց հետո ես որոշեցի հավատարիմ մնալ առաջարկվող գործողություններին և 14 օրվա ընթացքում պարտականություններս կատարել Բրյուսելում գտնվող իմ տնից», - ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով դադարեցվել էր Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի նիստը։