Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

.

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հարակից հատվածում հրդեհ է բռնկվել. խոտածածկ տարածք է այրվում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:

«Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ»,- նշեց Զարգարյանը: