Աշտարակում 26-ամյա երիտասարդը դանակահարել է 34-ամյա տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Մարտի 8-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աշտարակ քաղաքի Լինչի թաղամասում վիճաբանություն և դանակահարություն է եղել:

Նույն օրը, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, միջին անրակային գծով 8-9-րդ միջկողային պրոյեկցիայով ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Աշտարակ քաղաքի 34-ամյա մի բնակիչ։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել էին, որ ժամը 23.00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Լինչի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր-կտրող-ծակող գործիքով 2 անգամ խփել է հիվանդանոց տեղափոխվածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մարտի 9-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է մարմնական վնասվածքը պատճառած 26-ամյա տղամարդու ինքնությունը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 13.10-ին ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և վերցվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Քնությունը շարունակվում է։