Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ հրավիրվել է ՀՔԾ:

«Երևանի փողոցներում մեր քարոզչական պաստառները հայտնվելուն պես ՀՔԾ-ից հերթական հրավերը ստացա

Ինչպես արդեն տեղյակ եք մենք որոշել ենք մասնակցել քարոզչությանն ու ակտիվ բոյկոտ ենք քարոզելու: Երևանի տարբեր վայրերում մեծ ու փոքր քարոզչական տախտակներ ենք վարձել ու այս ամսվա ընթացքում տարբեր քարոզչական նյութերով լինելու ենք մարզերում և համայնքներում»,- գրել է Սամսոնյանը և հավելել, որ այդ ամենի ֆոնին ՀՔԾ-ից հերթական հրավերն է ստացել՝ մատնության գործի նախաքննության ավարտի մասին տեղեկանալու համար:

«Ժամը դեռ հայտնի չի ՀՔԾ գնալուս, բայց էս թեմայով մի հատ մեծ ասուլիս կանենք փաստաբանների հետ ու քանի որ արդեն գործը դատարան են ուղարկում, ավելի մեծ քաղաքական շոուն ապահովված է լինելու»,- գրել է Սամսոնյանը: