Նոր մանրամասներ՝ 12 վիրավորով վթարից․ փնտրվում է վթարային իրավիճակ ստեղծած վարորդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

վարորդ.

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքույմ պարզվել է մարտի 2-ին Արմավիրի մարզում Երևան Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նյութերի նախապատրասման ընթացքույմ պարզվել է՝ Mitsubishi Pajero-ն վարել է Երևանի բնակիչ, 69-ամյա Գևորգ Երեմյանը, Mercedes-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Գևորգ Խաչատրյանը, իսկ «Գազել»-ը վարել է Նալբանդյան գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Գրիգորյանը։ Վթարի հետևանքով «Գազել»-ի ուղևորները՝ Երևանի բնակիչ, 59-ամյա Սիրանուշ Քոչարյանը, Բամբակաշատ գյուղի բնակիչ, 44-ամյա Աստղիկ Կոշկարյանը, Նալբանդյան գյուղի բնակիչ, 29-ամյա Արևիկ Մինասյանը, Սարդարապատ գյուղի բնակիչ, 45-ամյա Արտակ Խաչատրյանը, Բամբակաշատ գյուղի բնաիչ, 26-ամյա Արմեն Կոստանյանը, Mercedes-ի վարորդ Գ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ «Գազել»-ի մյուս ուղևորներ՝ Նալբանդյան գյուղի բնակիչներ, 14-ամյա Լիլիթ Պետրոսյանը, 37-ամյա Անահիտ Խաչատրյանը, Նոր Արմավիրի գյուղի բնակիչ, 35-ամյա Ֆարֆուր Կալտակյանը, Արմավիր քաղաքի բնակիչ, 58-ամյա Նորայր Մարտիրոսյանը և Երևանի բնակիչ, 9-ամյա Գոռ Գաբուզյանը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ «Գազել»-ի մեկ այլ ուղևոր, Նալբանդյան գյուղի բնակիչ, 45-ամյա Արթուր Ստեփանյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ կան տեղեկություններ, որ Mercedes-ի վարորդի համար մեկ այլ ավտոմեքենա ստեղծել է վթարային իրավիճակ, որից հետո, տեսնելով, որ տեղի է ունեցել ավտոմեքենաների բախում, դեպքի վայրից հեռացել է։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Mercedes-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենան, այն վարած վարորդի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ մարտի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:19-ի սահմանում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes, Mitsubishi Pajero և ГАЗель մակնիշի մարդատար ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը: