Փոխվարչապետը նախագահին առաջարկել է ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

աձնագիր

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի։

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը՝ երեկ առաջարկություն եմ ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի:

Այն հանգամանքը, որ նման քանակի մարդիկ ցանկություն են հայտնում դառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ այդպիսով դառնալով նաև հայկական պետականության մի մասը, ոգեշնչում ու լրացուցիչ ուժ է տալիս էլ ավելի մեծ պատասխանատվությամբ ու ջանքով կատարելու մեր աշխատանքը», - ֆեյսբուքյան էջում գրել է Ավինյանը։